Բջջային հեռախոսի պայթելու հետևանքով 7-ամյա երեխա է մահացել

Ռուսաստանի Դաշնության Կուրգանի մարզի Կուրգան քաղաքում երեխա է մահացել բջջային հեռախոսի պայթելու հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել հանրակացարանում, հաղորդում է tass.ru-ն:

«Երեխան հեռախոսը լիցքավորման է դրել, որից հետո այն պայթել է: Ստացած վնասվածքների պատճառով երեխան մահացել է»,- հաղորդում է քաղաքի հերթապահ-դիսպետչերական ծառայությունը՝ հավելելով, որ հեռախոսը երեխան փողոցից էր բերել:

Նշվում է, որ երեխան 7 տարեկան էր:

Այժմ դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

https://lurer.com/?p=327878&l=am

Be the first to comment on "Բջջային հեռախոսի պայթելու հետևանքով 7-ամյա երեխա է մահացել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ