Փորձել է անասուն գողանալ, սակայն չի կարողացել կենդանուն բարձրացնել մեքենայի թափք (տեսանյութ)

Հունիսի 29-ին հաղորդվել էր մի գյումրեցու կողմից իր «Ֆորդ-Տրանզիտ» բեռնատարով Պուշկինյան լեռնանցքի վերին հատվածում գտնվող հանդամասից խոշոր եղջերավոր անասուն գողանալու փորձի մասին:

Ստեփանավանի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ստացված տվյալներն իրացնելով և համագործակցելով Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի և Կումայրիի բաժինների ծառայողների հետ՝ հուլիսի 2-ին, ժամը 11-ին, Գյումրիի Տերևազովի փողոցից, գողության փորձ կատարելու կասկածանքով, «Ֆորդ Տրանզիտ» մեքենայով հանդերձ բաժին է բերման ենթարկվել նույն փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ: Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունիսի 27-ին փորձել է գողանալ անասուններից մեկը, սակայն չի կարողացել կենդանուն բարձրացնել մեքենայի թափք:

Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

https://lurer.com/?p=327833&l=am

 

Be the first to comment on "Փորձել է անասուն գողանալ, սակայն չի կարողացել կենդանուն բարձրացնել մեքենայի թափք (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ