Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. Մակրոն

Ռազմարդյունաբերական ոլորտում Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցությունը նույնպես մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: Այս մասին հուլիսի 3-ին հրավիրված ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա այսպես պատասխանեց Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու՝ մամուլի հրապարակումների մասին հարցին: Նրա խոսքով, տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը Հայաստանը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Նաղդալյանը նաեւ հավելեց, որ դեռևս փետրվարի 5-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող կոմիտեի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ Էմանուել Մակրոնը նշել է, որ Ֆրանսիան, ի տարբերություն այլ պետությունների, միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները: «Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում»,- ասաց Աննա Նաղդալյանը:

 

Подробнее: https://shabat.am/am/article/207603/Fransian-erbeve-Adrbejanin-chi-vachari

 

Be the first to comment on "Ֆրանսիան երբևէ Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախում. Մակրոն"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ