ԱՆ-ն մտադիր է պետբյուջեից լրացուցիչ գումար ուզել՝ մինչեւ 18 տարեկանների բուժօգնությունը անվճար դարձնելու համար

Առողջապահության նախարարությունը մտադիր է պետական բյուջեից լրացուցիչ մոտ 45 մլրդ դրամ ուզել՝ մինչեւ 18 տարեկանների բուժօգնությունն անվճար դարձնելու նպատակով: Այս մասին այսօր ԱԺ-ում 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը․ «2020 թվականի բյուջեն եւս 16 մլրդ դրամով պետք է ավելացվի, ինչն աննախադեպ թիվ է Հայաստանի անկախ պատմության ընթացքում: Բայց մենք դրանով էլ չենք բավարարվում, պահանջելու ենք շատ ավելացում, մեր հավելյալ պահանջը 45 մլրդ դրամ է: Ցանկություն կա անվճար բուժօգնությունը երեխաների համար դարձնել մինչեւ 18 տարեկան, ոչ թե 7 տարեկան»,-նշեց նախարարը: Թորոսյանը հայտնեց, որ ընթացիկ տարում նախարարության բյուջեն արդեն 9 մլրդ դրամով ավելացել է:

Подробнее: https://shabat.am/am/article/205991/AN-n-mtadir-e-petbyujeic-lracucich

 

Be the first to comment on "ԱՆ-ն մտադիր է պետբյուջեից լրացուցիչ գումար ուզել՝ մինչեւ 18 տարեկանների բուժօգնությունը անվճար դարձնելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ