Հունիսի 17-ից կգործարկվեն նոր տեսանկարահանող սարքեր

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների, հատկապես կանգառի և կայանման կանոնների, խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» օրենքի 22-րդ հոդվածի կարգով Երևան քաղաքի Վարդանանց-Տպագրիչների և Մոսկովյան-Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկներում տեղադրվել են տեսանկարահանող սարքեր: Տեսանկարահանող սարքերը գործարկվելու են 2019 թվականի հունիսի 17-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Подробнее: https://shabat.am/am/article/205980/Hunisi-17-ic-kgortsarkven-nor-tesankarahanogh

 

Be the first to comment on "Հունիսի 17-ից կգործարկվեն նոր տեսանկարահանող սարքեր"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ