Սպանություններ Արմավիրի մարզում. սպանվածները կասկածյալի կինն ու կնոջ եղբայրն են

Քիչ առաջ սպանություններ են տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ինչպես հայտնում է  գրում է shamshyan.com-ը՝  ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղի տներից մեկում 2 դի կա։ Կնոջ՝ 61-ամյա Ջեմմա Մարտիրոսյանի դին հայտնաբերվել է հողամասում, իսկ նրա եղբոր՝ 70-ամյա Սարգիս Մարտիրոսյանի դին՝ հյուրասենյակում։ Նշվում է, որ մինչ դատաբժիշկը տեղում դիակների զննություն էր կատարում, Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված սպանությունները կատարելու կասկածանքով ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 63-ամյա Ժորա Հակոբյանին։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Подробнее: https://shabat.am/am/article/205984/Spanutyunner-Armaviri-marzum.-spanvatsnery-kaskatsyali

 

Be the first to comment on "Սպանություններ Արմավիրի մարզում. սպանվածները կասկածյալի կինն ու կնոջ եղբայրն են"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ