Անկարայում ուժեղ ջրհեղեղներ են, կան զոհեր. Լուսանկարներ

Թուրքիայի Անկարա նահանգում առատ տեղումների հետևանքով ջրհեղեղ է սկսվել։ Անկարայի նահանգապետարանը հաղորդում է, որ ջրհեղեղի հետևանքով արդեն կա 3 զոհ, որոնցից մեկը կին է։ Տասնյակ ավտոմեքենաներ մնացել են ջրի տակ, իսկ մի շարք փողոցներ փակվել են. հաղորդում է ermenihaber-ը:  Ամենաշատ տեղումները բաժին են ընկել Չանքայա և Էթիմեգութ շրջաններին։ Թուրքիայի կառավարության աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD), ինչպես նաև Անկարայի քաղաքապետարանի նախաձեռնությամբ գործի են դրվել  փրկարար ջոկատներ և մեծ թվով տեխնիկա։  Թեմայի շուրջ հայտարարություն է արել Անկարայի նորընտիր քաղաքապետ Մահսուր Յավաշը։ Ըստ նրա՝  ջրհեղեղի տարածման պատճառ են դարձել Անկարայում ենթակառուցվացքային խնդիրները։  Ջրհեղեղը վնաս է հասցրել նաև մի շարք շենք-շինությունների:

 

Подробнее: https://shabat.am/am/article/205916/Ankarayum-ujhegh-jrhegheghner-en—kan

 

Be the first to comment on "Անկարայում ուժեղ ջրհեղեղներ են, կան զոհեր. Լուսանկարներ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ