Իրենց մարտական ընկերն է, պետք է ձեռքները ծալած նստե՞ն. Լևոն Քոչարյանը՝ Արցախի 2 նախագահների մասին

 

Երաշխավորությունը միջամտություն չէ, դա ուղղակի երաշխավորություն է, իսկ ինչի՞ պետք է չանեին, իրենց մարտական ընկերն է, ձեզ թվում է՝ ձեռքները ծալած պետք է նստեի՞ն:

Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Ռոբերտ Քոչարյանի  դատական նիստից առաջ ասաց նրա կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի, որ Արցախի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանը  և Բակո Սահակյանը երաշխավորություն են ներկայացրել իր հոր գործով և արդյո՞ք դա մյուս պետության միջատություն չէ՝ ասեց․

«Դա միջամտություն չէ, և այն մարդիկ, ովքեր փորձում են դա որակել որպես ուրիշ երկրի միջամտություն, դրանք ուղղակի կեղտոտ խաղեր են»:

Երաշխավորությունը միջամտություն չէ, դա ուղղակի երաշխավորություն է, իսկ ինչի՞ պետք է չանեին, իրենց մարտական ընկերն է, ձեզ թվում է՝ ձեռքները ծալած պետք է նստեի՞ն»:

Հիշեցնենք՝ Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Արցախի Հանրապետության երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը երաշխավորություն են ներկայացրել դատարանին՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Երաշխավորագիրն այսօր՝ մայիսի13-ին դատարանին ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը։

Իրենց մարտական ընկերն է, պետք է ձեռքները ծալած նստե՞ն. Լևոն Քոչարյանը՝ Արցախի 2 նախագահների մասին

Be the first to comment on "Իրենց մարտական ընկերն է, պետք է ձեռքները ծալած նստե՞ն. Լևոն Քոչարյանը՝ Արցախի 2 նախագահների մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ