Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

 

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Մինչ այս քաղաքապետարանը «Սանիթեքի» վիճակը ավելի չվատթարացնելու և մինչև համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, չի կարողանում ապահովել իր պարտականությունների կատարումը:

Քաղաքապետարանը հետևողական է լինելու, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս, ըստ պայմանագրի, համապատասխան վերաբերմունքի է արժանանալու:

Կրկին հայցում ենք երևանցիների ներողամտությունը՝ ներկայումս աղբահանության անբարարար վիճակի համար եւ հայտնում ենք, որ ամենօրյա աշխծատանք է տարվում՝ օր առաջ խնդրին արմատական լուծում տալու համար:

Իսկ մինչ այդ «Սանիթեքի» չհավաքած աղբը հնարավորինս հավաքվում է մասնավոր միջոցների ներգրավմամբ»,- գրել է Կարապետյանը:

Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի

Be the first to comment on "Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիթեք» ընկերությունը ենթարկվել է շուրջ 13 մլն դրամ տույժի"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ