Այսօր Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրն է. նա գիշերով հրդեհել է հեթանոսական աստվածուհու մեհյանը

 

 

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրը։

Qahana.am-ի հաղորդմամբ, Սբ. Թեոդորոս զորավարը համաքրիստոնեական սուրբ է, որի հիշատակությունը Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Մեծ Պահքի առաջին շաբաթ օրը: Ըստ վարքագիրների՝ նա ծնվել էր Ամասիա քաղաքի Սարու գյուղում և ունեցել քրիստոնյա բարեպաշտ ծնողներ: 4-րդ դարի սկզբին, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ, ապացուցելու համար կուռքերի հնարովի և կեղծ լինելը, գիշերով հրի է մատնել հեթանոսական Ռէա աստվածուհու մեհյանը: Այս արարքի համար բանտ է նետվել և մեծագույն չարչարանքներից հետո 306 թվականին նահատակվել` այրվելով կրակի վրա:

 

 

Սբ. Թեոդորոս զորավարը հայտնի է նաև որպես վիշապասպան, որ քաջությամբ ու հավատով հաղթել է հսկա վիշապի: Օտար եկեղեցիներում հայտնի է նաև «Դիռոն» անվամբ, որ հունարեն նշանակում է «նորեկ» զինվոր:

Slaq.am — Լրատվական աղբյուր


 

 

Be the first to comment on "Այսօր Սուրբ Թեոդորոս զորավարի հիշատակության օրն է. նա գիշերով հրդեհել է հեթանոսական աստվածուհու մեհյանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ