Լավրովը՝ Քաշմիրից մինչեւ Կասպից Արեւմուտք. Արցախյան ճգնանք առանց ապաշխարության

 

 

Արցախի շուրջ ռուսական միջնորդության այլասերումն այժմհաստատվում է ՔաշմիրումՌուսաստանը դիմել է դիվանագիտականճարահատ մի քայլիքաջ պատկերացնելով դրա բացասականհետեւանքներըՔաշմիրում Մոսկվայի միջնորդական խաղադրույքըսակայնչափազանց բարձր է մնում՝ քաղաքական եւ զենքի շուկայումմրցակցությունը ԱՄՆ եւ ՉԺՀ հետ:

Մի շարք երկրներ եւ կազմակերպություններ հանդես են եկել Հնդկաստանի եւ Պակիստանի՝ Քաշմիրի շուրջ 2019-ի սկզբին բորբոքված կրքերը պաղեցնելու միջնորդությամբ: Լոնդոն, Վաշինգտոն, Օտտավա, Փարիզ, նաեւ ՄԱԿ ու Իսլամական Համագործակցության Կազմակերպություն: Միջնորդ-երկրների երկրորդ դիվիզիոնի հայտ ներկայացրեց Անկարան: «Մեջտեղ» ընկնելու իր շանսը օգտագործեց նաեւ ղազախական Էլբասին: Վեր-վեր թռչելուց զատ, թյուրք եղբայրների արարքը յուրատեսակ բարեկամական սադրանք է, ուղղված Ռուսաստանին:

Ռուսաստանը չէր կարող ձեռնպահ մնալ, չնայած հնդկական հրապարակային մերժման մեծ հավանականությանը: ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի միջնորդական առաջարկին զուգահեռ, փետրվարի 28-ին տեղի ունեցավ ՌԴ Նախագահ Պուտինի եւ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հեռախոսազրույցը:

Վլադիմիր Պուտինը առաջատար երկրների ղեկավարներից առաջինն էր, որ դիմեց անմիջական հաղորդակցմանը: Մոսկովյան ԶԼՄ-ների անդրադարձը այս դրվագին բավականին զավեշտալի երանգ ունեցավ: Անցած օրերին մամուլը բոլորովին չի ընդգծել Պուտինի միջամտության հանգամանքը, քանի որ Դելիի կողմից անհապաղ հետեւել է ռուսական միջնորդության մերժումը՝ ընդհանուր բնույթի պատճառաբանությամբ:

 

 

Տեղեկատվության տարօրինակ լռությունը ընդհատելու համար պետական գլխավոր հեռուստաալիքը իր շաբաթական հանդեսում վերջապես ձեւակերպեց դիվանագիտական տապալման իր վարկածը. «Ողջ Հնդկաստանում Պուտինի զրույցը արժանացավ լայն հավանության» (?! -հեղ.) [Դ.Կիսելեվ, Ռոսիյա-1, 3”30”]: Ի տարբերություն Իսլամաբադի, Հնդկաստանn առայժմ միջնորդության կարիք չունի:

Ռուսական պետական գործակալությանը տված հարցազրույցում Հնդկաստանի դեսպան Բալա Վենկատեշ Վարման փոքր-ինչ բացել է մերժումի դիվանագիտական քողը, ասելով, որ «Մոսկվայի դերը կարող է լինել Պակիստանի վրա ազդեցության բանեցումը, որպեսզի այդ երկիրը ահաբեկիչներին թույլ չտա օգտագործել իր տարածքը» [Բ. Վարմա, RIA]:

Համաձայնենք, որ ռուսական անբարենպաստ ազդեցությանն ակնարկող այս նրբին այլաբանությունը հիշեցնում է վարչապետ Փաշինյանի՝ «ես չեմ հավատում, թե Ռուսաստանը չի կարող կանխել պատերազմը ընդդեմ Արցախի» տրամաբանական կրկնակի ժխտումով պաճուճված դարձյալ արեւելյան ուղերձը: «Միացյալ Նահանգները Հնդկաստանի նկատմամբ ցուցաբերում է լիակատար աջակցություն», արդեն պարզ անգլերենով ավելացրել է հնդիկ դեսպանը, ռուս ընթերցողին եւ Կրեմլին ի լուր:

Դելիի ընդհանուր պատճառաբանությունը պարունակում է նաեւ մասնավոր մտավախություն հատկապես Սերգեյ Լավրովի առումով: Խնդիրը վերջինիս արցախյան «պլանն» է, որի ուրվագիծը հետեւյալն է. Արցախի սահմանները վերադարձվում են 1988 թվի դրությանը, Արցախի կարգավիճակը անորոշ է մնում, հայկական զորքերի եւ Բաքվի զինյալների տարանջատման, ինչպես նաեւ Լաչինի ճանապարհի վերահսկողության նպատակով տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ստորաբաժանումներ:

 

 

«Լավրովի պլանը», որը ռուսական հավաստմամբ, հակառակ ամերիկյան համառ պնդումներին, բնավ գոյություն չունի [Ս.Լավրով], տարբերվում է Մադրիդյան սկզբունքներից եւ տարրերից հիմնականում բաժանիչ ուժերի ռուսական կազմով եւ Արցախի անորոշ, բայց անբեկանելի կարգավիճակով: Մադրիդյան տրամաբանությունը ենթադրում էր Արցախի՝ միջազգայնորեն իբրեւ «անցումային» ճանաչված ենթակայությունը Բաքվին, անորոշ ապագայում հանրաքվեի խոստման դիմաց: Լավրովի պլանի տիպական կիրառումը Քաշմիրում Հնդկաստանի համար ոչ մի լավ բան չէր նշանակի:

Անշուշտ, նման պլան առայժմ չի հրապարակվել, սակայն պետք է նկատի ունենալ Քաշմիրյան խնդրում Կրեմլի ներկայիս դրդառիթները: Դրանք բնութագրվում են մեկ բանաձեւով. ամեն գնով դուրս բերել Պակիստանը ամերիկյան ուղեծրից: Վերջնականապես անջատել երկիրը Միացյալ Նահանգներից կարելի է միայն Իսլամաբադին համակողմանի աջակցության եղանակով [Ի՞նչ է հայկական SU-30-ը, հեղ.], առաջին հերթին զենքի մատակարարման ասպարեզում:

Գործնականում դա նշանակում է 1947 թվականի իրավական անորոշության պաշտպանությունը արդեն ոչ թե բրիտանական, այլ ռուսական խորհրդատու «սվինների» միջոցով: Բնական է սահմանային ստատւս-քվոյի մասնակի բեկանումը հոգուտ Պակիստանի եւ, միաժամանակ, երկկողմանի հրաժարումը ՄԱԿ ԸԱ 1948-ի թիվ 47 բանաձեւով նախատեսված հանրաքվեի իրականացումից: Հիշենք, որ տեղի բնակչության մեծամասնությունը մահմեդական է: Հնդկաստանը բնականաբար դեմ է «լավրովյան» հեռանկարին:

 

 

1966 հունվար 22, Տաշքենդ: Սովետական Միության վարչապետ Նիկոլայ Կոսիգինը միջնորդում է Պակիստանի նախագահ Մոհամմեդ Այուբ Խանին եւ Հնդկաստանի վարչապետ Լալ Բահադուր Շաստրիին Քաշմիրում հրադադար հաստատելու հարցում: 53 տարի առաջ «բոլոր ճնշվածների աննկուն պատվար» Կրեմլի նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց:

 

 

 

Ի՞նչը ստիպեց Մոսկվային, լավ իմանալով Դելիի մերժողական տրամադրության մասին, հանդես գալ միջնորդության առաջարկով: Խնդիրը՝ ԱՄՆ-Չինաստան մրցակցության ֆոնին Ռուսաստանի ստորադաս դերակատարության վտանգն է եւ զենքի շուկայում կռիվը միլիարդներ կազմող բնակչությամբ պայթյունավտանգ այս շրջանում:

Ինչպես եւ Կասպից Արեւմուտքում, Արցախում եւ Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Քաշմիրի շրջանում զենքի մատակարարումը առնչվում է հակադիր կողմերից մեկի կամ միաժամանակ երկուսի առջեւ քաղաքական շոշափելի կորուստների հետ: Այդպես եղավ 2016-ին, Արցախ աշխարհի սահմանին: Այդպես է հիմա Քաշմիրում, որտեղ, քաղաքական լոկալ սայթաքմանը զուգահեռ, զգալի անկում ապրեց նաեւ ռուսական զենքի վարկը, ռենոմեն: Միեւնույն ժամանակ անկում ապրեց ռուսական դիվանագիտության ընդհանուր համարումը աշխարհի առջեւ:

Այդուհանդերձ մեծ տերության կարգավիճակը, դրա հետ կապված քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական եւ քարոզչական հանգամանքները, ստիպում են գործել ավելի եւ ավելի աճող դրույքների՝ խաղամոլի կրքոտությամբ: Այս պահին դրա համար ամենանպաստավոր իրադրությունը պաղած հակամարտություններում ստատուս-քվոյի եւ «լավրովյան» հեռանկարի միջակայքում քյանդրբազությունն է, ինչը եւ փորձում է իրականացնել պաշտոնական Մոսկվան:

Նկատենք, որ ետգաղութային հակամարտությունների այս հանգրվանը ամենեւին երկնքից ընկած մանանա չէ: Այն պարտադրվել է «փոքր» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ հսկա Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի կողմից: Ընդ որում, օրինակելին, պիոները՝ լինի վիճակի վերլուծության բերումով, թե պատմական նախախնամությամբ, Փաշինյանն էր, սրանից բխող կարեւոր հետեւություններով:

Խոսքը Արցախյան խնդրի, առհասարակ, Կասպից Արեմուտքի տարածքում պետական կազմակերպության վերանայման հարցի՝ նախկին ԽՍՀՄ եւ նույնիկ ավելի լայն, Ռուսաստան-Թուրքիա ծիրից հեռանալու մասին է: Այստեղ ուժային եւ քաղաքակրթական գերիշխող բեւեռը Իրանն է:

 

 

Մեկ այլ, թուրքական բեւեռին Կասպից Արեմուտքի քաղաքակրթական զգալի հատվածում Հայաստանը պետք է կլանի: Այս հեռանկարն է ռուսական հայտնի շերտերի բուռն մեդիա-հիստերիայի, Բաքվում համատեղ միմոսությունների եւ ահել ու ջահել, բայց ժամանակից վրիպած պերսոնաժների Լազարեւյան ժողովների պատճառը: Շարքը շարունակելի է եւ դրան պետք է պատրաստ լինել տնտեսական, ուժային, իրավական, հոգեւոր-մշակութային եւ քարոզչական ճակատներում: Հեղափոխությունը այլ բան չի ենթադրում:

 

Լավրովը՝ Քաշմիրից մինչեւ Կասպից Արեւմուտք. Արցախյան ճգնանք առանց ապաշխարության

Be the first to comment on "Լավրովը՝ Քաշմիրից մինչեւ Կասպից Արեւմուտք. Արցախյան ճգնանք առանց ապաշխարության"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ