«Փողի խնդիր եղել է, կա և առաջիկայում էլ լինելու է». Բաբկեն Պիպոյան

 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարչապետը կառավարության նիստում նշեց` պետք է այնպես անենք, որ քիչ փողով շատ արդյունք ստանանք: Փողի խնդիր եղել է, կա և առաջիկայում էլ լինելու է, հետևաբար պետք է քննարկենք փողն արդյունավետ ծախսելու հարցը: Այս համատեքստում անհրաժեշտ է մանրադիտակի տակ պահել ինչպես կամայական ծախսի արդյունավետության հարցը, այնպես էլ հենց բուն ծախսի իրականացման գործընթացը: Այս իմաստով շատ կարևոր է հասկանալ, թե այս կամ այն խնդրի առնչությամբ ի՞նչ լուծումներ են առաջարկվում և արդյո՞ք առաջարկվում են լավագույն լուծումները: Ի դեպ` սխալները պարզելու համար սոցիալական ցանցերի մոնիթորինգը լավագույն լուծումը չէ: Եթե հասարակության մոտ կարող է դժգոհության մեծ ալիք բարձրացնել միլիոնների հասնող պարգևավճարները կամ էականորեն ավելի թանկ գնով մեկ անձից գնված ձնամաքրման մեքենաները, ապա ՀԴՄ-ների էժան գնով տրամադրումը կարող է անգամ հասարակության մի ստվար զանգվածի մոտ գոհունակություն առաջացնել, մինչդեռ գործադիրը փորձագիտական դաշտում պետք է պարզի` գտնվել է լավագո՞ւյն լուծումը: Ըստ նախնական հաշվարկների` այս գործընթացը կարժենա մոտ 5 մլն դոլար, ինչը մեղմ ասած քիչ գումար չէ և այդ գումարով կարելի է որևէ լուրջ սոցիալ-առողջապահական ծրագիր իրականացնել: Որպես լուծում էլ ՀԴՄ-ների գումարի մարումը բաշխել, օրինակ 5 տարիների մեջ` հոգալով վարկային պարտավորությունը: Հասարակությունն էլ կիմանար, որ բիզնեսը սարքի համար պետք է վճարի ամսական ընդամենը 2700-ից էլ քիչ գումար: Ընդամենը մեկ պաշտոնյա, եթե հրապարակային պատասխանատվության ենթարկվի թանկ գնով ձեռքբերում կատարելու համար, հասարակությունն ինքնուրույն կսկի հետևողական լինել, իսկ պաշտոնյան կդառնա ավելի պատասխանատու և զգույշ: Ու այսպիսով համակարգը տեղից կամաց-կամաց կշարժվի…»:

https://m.mamul.am/am/news/143211/p1

Be the first to comment on "«Փողի խնդիր եղել է, կա և առաջիկայում էլ լինելու է». Բաբկեն Պիպոյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ