Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է

 

Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել նկարչի «Գիշեր» որմնանկարի մասին. «Դեռ ժամանակ կա փրկելու Մինասի «Գիշեր» որմնանկարը, որը գտնվում է կործանման եզրին` Գյումրի քաղաքի կիսավեր գործարաններից մեկում: Որմնանկարը գտնվում է հուշարձանների ցանկում և պահպանվում է պետության կողմից: Բայց փաստացի կարիք կա այն րոպե առաջ փրկելու: «Մինաս Ավետիսյան» մշակույթային հիմնադրամը բազմիցս բարձրաձայնել է սրա մասին, սակայն մինչ օրս միջոցներ չկան: Հիմնադրամը պատրաստ է առաջին իսկ հնարավորության դեպքում անցնել վերականգնման աշխատանքներին: Նկարներն արված են երեկ` 31.01.2019թ»:

https://mamul.am/am/news/142859/%D5%B4%D5%AB%D5%B6%D5%A1%D5%BD-%D5%A1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB-%C2%AB%D5%A3%D5%AB%D5%B7%D5%A5%D6%80%C2%BB-%D5%B8%D6%80%D5%B4%D5%B6%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A8-%D5%AF%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%B6%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%A5%D5%A6%D6%80%D5%AB%D5%B6-%D5%A7

Be the first to comment on "Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը կործանման եզրին է"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ